Ջրային ռեսուրսներ

Էկոլոգիա

Ջրային ռեսուրսներ, ջուրն առկա է երկրագնդի բոլոր թաղանթներում։ Այն կենդանի նյութի կարևորագույն բաղադրիչն է, առանց որի կյանքն անհնար է։ Ջուրը երկրագնդի վրա գոյացնում է, նաև առանձին թաղանթ‘ ջրոլորտ, որն աշխարհագրական թաղանթ անհրաժեշտ բաղադրիչն է։ Ջուրը միաժամանակ կարևորագույն բնական ռեսուրս է և լայն կիրառություն ունի մարդկանց կենցաղում և տնտեսության բոլոր ճյուղերում։

Բնական և ոչ մի այլ տարր մարդու կողմից այնքան լայն ու բազմազան կիրառություն չունի, ինչքան ջուրը։ Մարդկության զարգացման սկզբնական շրջանում ջուրը օգտագործվել է միայն խմելու համար և կենցաղում, ավելի ուշ‘ ոռոգման, նավագնացության, տեխնիկական (ջրաղացներ, շինարարություն, մետաղաձուլություն և այլն) նպատակներով։ Ներկայումս չկա մարդու աշխատանքային գործունեության որևէ բնագավառ, որտեղ ջուրը անհրաժեշտ չլինի։ Մարդու համար այն կենսական պահանջ է, ժողովրդական տնտեսության համար‘ արտադրամիջոց, մի դեպքում‘ աշխատանքի գործիք։ Բացառիկ մեծ է ջրային ռեսուրսների էներգետիկ նշանակությունը։ Ջրավազաններում կուտակված ջուրը գետի հունով ու օվկիանոսներով հոսելիս, մակընթացությունների, տեղատվությունների, ինչպես նաև ալեկոծությունների ժամանակ ձեռք է բերում շատ մեծ հիդրոդինամիկ հզորություն:

 

Աշխարհի ամենաաղտոտված գետը

Էկոլոգիա, Uncategorized

Ինդոնեզիայի Ճավա կզվում է գտնվում Ցիտաում գետը: Ժամանակին այն շատ գեղեցիկ վայր էր: Այստեղ հոսում էր մաքուր ջուր, ձկնորսները ձուկ էին բռնում, թռչունները իրենց համար կեր էին որսում, իսկ տեղաբնիկները այստեղից ջուր էին վերցնում տնտեսության համար: Գետի ջուրը օգտագործում էր նաև բրնձի դաշտերը ջրելու համար:

Այժմ Ցիտարում գետից ոչ ոք ձուկ չի որսում: Այստեղ բնապահպանական աղետ է: Աղբի քանաքկը այնքան շատ է, որ հնարավոր չէ գետը տեսնել: Այժմ ձկնորսներ ջուրը մաքրելու նպատակով աղբահանությամբ են զբաղվում: Շաբաթական վաստակելով 1-2 ֆունտ: Սակայն նրանք վտանգում են իրենց կյանքը, քանի որ կարող են վարակվել տարբեր հիվանդություններով:

Հրազդանի ՀԷԿ-եր

Էկոլոգիա

Սևան-Հրազդան Կասկադը կազմված է 7 առանձին ՀԷԿ-երից, 565 ՄՎ ընդհանուր հզորությամբ: Կառուցման գործընթացը տևել է ավելի քան 30 տարի և այն կառուցվել է 1930-1965 թվականներին։ Սևան-Հրազդան Կասկադը ունի շատ մեծ նշանակություն Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգի վրա և այդ պատճառով այն ունի և հզորության արագ վերականգման և էական այլ վերականգնումների կարիք, որպեսզի հնարավոր լինի ապահովել ապահով և կայուն աշխատանքը։ Կասկադը ներկա պահին համարվում է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի սեփականությունը։

Միջազգային բանկերը ֆինանսական ներդրումներ են կատարում Սևան-Հրազդան Կասկադին և ունեն հատուկ պահանջներ, որոնք են ունենալ շահագործման և ներդրումային նախագիծեր Հայկական և Եվրոպական Միության ստանդարտներին համապատասխան, ինչպես նաև Եվրոպական Վերակառուցման և Զարգացման Բանկի և Ասիական Զարգացման Բանկի բնապահպանական և սոցիալական համապատասխան կանոններ։

 

  • Սևան ՀԷԿ
  • Հրազդան ՀԷԿ
  • Արգել ՀԷԿ
  • Արզնի ՀԷԿ
  • Քանաքեռ ՀԷԿ
  • Երևան – 1 ՀԷԿ
  • Երևան – 3 ՀԷԿ

Հանքարդյունաբերություն

Էկոլոգիա, Uncategorized

Շատ ֆիլմեր ենք նայել Հայաստանի հանքարդյունաբերության մասին, որոնք այնքան մեծ ազդեցություն և տպավորություն են թողել ինձ վրա։ Բոլոր ֆիլմերի մեջ նկարագրվում էր Հայաստանի հանքարդյունաբերությունից առաջացած խնդիրները։

Հայաստանի հանքերն են՝

  • Թեղուտի հանքավայր
  • Շամլուղի հանքավայր
  • Քաջարանի հանքավայր
  • Ամուլսարի հանքավայ և այլն։

Ի՞նչ մետաղներ կան հանքերում․

  • ոսկի
  • պղինձ
  • կապար
  • ցինկ
  • ալյումին և այլն։

ՀՀ տարածքում հայտնաբերված գունավոր մետաղների շարքում գործնական նշանակության տեսակետից շատ կարևոր է մոլիբդենի դերը: Հատկանշական է այն, որ մոլիբդենի համաշխարհային պաշարների 7-9 %-ը գտնվում է միայն Սյունիքի մարզում : Այն հանդես է գալիս պղնձի հետ միասին: Հանրապետությունում առկա մոլիբդենի տասնյակ հանքավայրերից ու երևակումներից գործնական նշանակություն ունեն հատկապես Քաջարանի ու Ագարակի հանքավայրերը: Քաջարանի հանքավայրի հանքանյութի մեջ մոլիբդենի պարունակությունը կազմում է 0.1 – 0.2 %: Հանրապետությունում հայտնաբերվել են նաև մի շարք այլ հանքավայրեր, որոնցից հետագայում նշանակալից դեր կարող են խաղալ Դաստակերտի, Շիկահողի, Թեղուտի, Հանքավանի և Լիճքի հանքավայրերը:

Հանքերի սկիզբը առնում է պայթեցումներից, որը իր հերթին մեծ վնաս է հասցնում բնությանը և մարդկանց։ Նաև պետք չէ մոռանալ, որ նաև առաջանում են պոչամբարներ, որոնք իրենց հերթին շատ ավելի մեծ վտանգ են առաջացնում։

Ի՞նչ է Պոչամբարը․

Պոչամբար, հանքարդյունաբերության կից բնապահպանական կառույց, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմական թափոններ, հանքաջրեր։ Պոչամբարի թափոնները պիտանի են նաև հետագա օգտագործման։ Նրանք բացի թափոններից պարունակում են մեծ քանակությամբ օգտակար հանածոներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել այլ ոլորտներում։ Այստեղից էլ առաջացել է «ամբար» անվանումը

Իմ կարծիքով Հայաստանը շատ մեծ սխալ է գործում զարգացնելով միայն իր հանքարդյունաբերությունը։ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի իր գյուղատնտեսությունը զարգացնելու համար։ Նաև պետք է շեշտ դնել տուրիզմի զարգացման վրա։

Ինչքան հայտնի է Ամուլսարի հանքը ուզում են շահագործել բրիտանական “Լիդիան” ընկերությունը, որն ընդհանրապես փորձ չունի հանքարդյունաբերության հետ։ Մեր կառավարությունը չի կողմնորոշվում ինչ անել այդ հանքի հետ։ Սակայն ամեն ինչ շատ պարզ է, մեզ միայն շահը այդ հանքից կլինի ժամանակավոր աշխատավայրերի ապահովումը, և անգլիայի հետ լավ կապերի ապահովումը։ Մարդիկ հիվանդւոթյուններ են ձեռք բերում այս հանքերի շահագործումից։

«Կղզի» Մուլտֆիլմի Վերլուծություն

Էկոլոգիա, Uncategorized

Այս մուլտֆիլմը շատ լավ նկարագրում է մեր մոլորակի վիճակը: Այն միայնակ մարդը, ով ապրում էր այդ կղզու վրա մենք ենք և մեր բնությունը: Մենք այնքան ենք մտածում մեր շահերի մասին, որ մոռանում ենք, որ այդ ռեսուրսները ոչ խնայողաբար օգտագործելու դեպքում հենց մեզ ենք վնաս հասցնում: Այնքան ենք արդեն սովորել այդ ամենին, որ մեզ համար ուրիշ ելք չկա, բոլոր իրավիճակներում, օգնության պիտի գա բնության շահագործումը: Իմ կարծիքով մենք պետք է լավ վերանայենք մեր վերաբերմունքը ամեն ինչին, քանի որ ոչինչ անսպառ չէ: Մենք պետք է բնությանը վերաբերվենք, որպես մի բան, որը միայն ծայրահեղ դեպքերում մեզ օգնության կգա: Մարդիկ պետք շատ շուտ գան այդ հասկացությանը, որ մեր մոլորակը աղտոտելով, և շահագործելով միայն կհանգի իր ոչնչացմանը: